Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Թաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերում Կրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցում TRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենք Կոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողները Ֆիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ) Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Մոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում

Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանինՆորվեգիայի մարզադաշտում խաղի ժամանակ փլուզվել է տրիբունայի հատվածներից մեկըԲնապահպանական խախտումների մասին քանի նյութ է հանձնվել իրավապահներինԳեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում (տեսանյութեր) Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց ԿոմոյինԵրևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներինԱՄՆ դեմոկրատները մտադիր են օգտագործել իրենց լիազորությունները՝ Ուկրաինային աջակցությունն ընդլայնելուՎարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մենք դա կանենք, և ամեն ինչ կավարտվի Ուկրաինայով
Աշխարհ

Կրթության, գիտության և նորարարության ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Չեռնոգորիայի միջև

Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեռնոգորիայի կառավարության միջև այսօր ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության  համաձայնագիր, որը վավերացրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Չեռնոգորիայի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Փաստաթուղթը նախատեսում է փորձի փոխանակում, Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացում, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացմանը նպաստող նախաձեռնությունների խրախուսում, ինչպես նաև ազգային կրթական համակարգերի արդիականացման ուղղությամբ համագործակցության ընդլայնում։ Կողմերը պայմանավորվում են խթանել կրթական, գիտական և նորարարական հաստատությունների միջև համագործակցությունը, զարգացնել ակադեմիական շարժունությունը և ընդլայնել համատեղ մասնակցությունը միջազգային կրթական ու գիտական ծրագրերին։

Ողջունելով Չեռնոգորիայի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ ստորագրված համաձայնագիրը ստեղծում է ամուր ինստիտուցիոնալ հիմք երկարաժամկետ գործընկերության համար։

Նշվել է, որ  Հայաստանը և Չեռնոգորիան  ունեն գործնական և արդյունքահենք համագործակցություն ձևավորելու բոլոր նախադրյալները՝ համալսարանների, գիտական կազմակերպությունների և երիտասարդ հետազոտողների միջև անմիջական կապերի զարգացման ուղղություններով։ Նախարարի գնահատմամբ՝ ստորագրված համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների ուսանողների, դասախոսների, գիտնականների և հետազոտողների համար՝ խթանելով գիտելիքի փոխանակումն ու համագործակցության զարգացումը։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագրին, կրթության թվային վերափոխմանը, ենթակառուցվածքների և դպրոցաշինության ծրագրերին և կրթական համակարգում արհեստական բանականության ներդրմանը։ Նա առանձնացրել է ավագ դպրոցներում իրականացվող «ԱԲ սերունդ» և STEP.AI կրթական ծրագրերը, ինչպես նաև AI Generation բազմաստիճան նախաձեռնությունը, որն ուղղված է արհեստական բանականության ոլորտում մասնագետների պատրաստմանը՝ դպրոցից մինչև հետբուհական կրթություն։

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը  նշել է, որ ԿԳՄՍ նախարարության և OpenAI-ի ընկերության համագործակցությամբ ChatGPT Edu գործիքը սեպտեմբերից հասանելի կդառնա Հայաստանի կրթական համայնքին՝ ապահովելով շուրջ 50 հազար բաժանորդագրություն ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար։

Անդրադառնալով  «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ նախարարը նշել է, որ այն նպատակ ունի ձևավորել միջազգային չափանիշներին համապատասխան կրթական, հետազոտական և նորարարական միջավայր, որտեղ մեկ հարթակում կհամախմբվեն բարձրագույն կրթությունը, գիտությունը և նորարարությունը։ Ընդգծվել է նաև, որ Հայաստանը հետաքրքրված է ծրագրի շրջանակում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Չեռնոգորիայի հետ համագործակցության ընդլայնմամբ։

Չեռնոգորիայի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ համագործակցության խորացումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ոչ ֆորմալ կրթության ոլորտում Հայաստանի հաջողված փորձին։ Անջելա Յակշիչ Ստոյանովիչը հետաքրքրվել է Չեռնոգորիայում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոդելի ներդրման հնարավորությամբ։ Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԹՈՒՄՈ-ի կրթական ծրագիրն արդեն հաջողությամբ գործում է աշխարհի մի շարք երկրներում և շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել փորձի փոխանակման հարցում։

Հանդիպման ընթացքում  Հայաստանյի և Չեռնոգորիայի նախարարները անդրադարձել են համատեղ կրթական և գիտահետազոտական ծրագրերի իրականացման, ուսանողների, դասախոսների և երիտասարդ գիտնականների շարժունության ընդլայնման, մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ/VET) ոլորտում համագործակցության, Erasmus+ և Հորիզոն Եվրոպա ընդլայնման հնարավորություններին։