ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ևս կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում:
Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի նախարարության ֆեյսբուքյան էջից։
«Սույն թվականի սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները:
Կարևորելով ակտիվ մասնակցությունը քաղաքական բոլոր գործընթացներին՝ սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում:
Տեղեկացնում ենք նաև, որ ընտրողների ցուցակները ազատ են ծանոթացման համար: Ցուցակներում ընտրողների ընդգրկվածությունը կարելի է ճշտել՝ այցելելով կայքը»,– ասվում է նախարարության էջում արված գրառման մեջ։


















































Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Նախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև ...
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը