Կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարի ունեցվածքը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ս. Պետրոսյանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաեւ «բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն» (թյուրիմացություններից խուսափելու համար շեշտենք, որ հայտարարագրում փաստացի նշված է բազմաբնակարան շենք, այլ ոչ թե բնակարան՝ բազմաբնակարան շենքում, ուստի հասկանալի չէ՝ նրան է պատկանում ողջ շինությո՞ւնը, թե՞ միայն բնակարան այդ շենքում):
Սարհատ Պետրոսյանը հայտարարագրել է նաեւ երկու «BMW X1 2.0» եւ «MITSUBISHI PAJERO PININ 1.8» մակնիշի ավտոմեքենաներ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են շուրջ 10 686 576 ՀՀ դրամ, 2615 եվրո եւ 793 ԱՄՆ դոլար:
Երկու տարբեր աշխատանքներից ստացած աշխատավարձերի եկամուտը կազմել է 3 205 260 եւ 841 500 ՀՀ դրամ: Եկամուտների հանրագումարը կազմել է 4 046 760 ՀՀ դրամ:
Սարհատ Պետրոսյանը ճարտարապետ է, քաղաքաշինարար: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար պաշտոնին է նշանակվել օգոստոսին: Մինչ այդ նա նաեւ հիմնադրել եւ ղեկավարել է «Ուրբանլաբ» քաղաքային անկախ հետազոտական կազմակերպությունը (2012–2018 թթ): Հեղինակել կամ համահեղինակել է Հայաստանում եւ արտերկրում հրատարակված 18 աշխատություն։ Հանդիսանում է ՀՀ ճարտարապետների պալատի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի եւ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի խորհուրդների անդամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Նախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև ...
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը