Վալերիյ Օսիպյանը տեղյակ չի եղել, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը տեղեկացված չի եղել, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Ինչպես հաղորդում է
Այս մասին Օսիպյանն ասաց կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Ոստիկանությունն այդ մասին համապատասխան տեղեկատվություն ստացել է Ռուսաստանից»,- ասաց Օսիպյանը: Լրագրողի հարցին, թե արդյոք ՌԴ իրավապահների հայտարարությունն այն մասին, որ Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում դադարեցված է, ոչ գործընկերային մոտեցում է այդ երկրի կողմից, ոստիկանապետն ասաց. «Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, ես այդ հարցին չեմ պատասխանի»:
«Ինտերֆաքս»-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է: Լրատվամիջոցը գրել էր, որ այդ պարագայում Ռուսաստանում Միքայել Հարությունյանին ոչինչ չի սպառնում: Սակայն նա նշել է, որ Հարությունյանը կարող է ձերբակալվել և փոխանցվել Հայաստանին, եթե հայտնվի ԱՊՀ անդամ այլ երկրներում:
Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը մարտի 1-ի գործով ներգրավված է որպես մեղադրյալ. նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում


















































Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների