Անվտանգության աշխատակիցները հետապնդո՞ւմ են Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցներին
Արարատի «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ոսկու կորզման գործարանի աշխատակիցները առավոտյան ժամը 8:00-ից գործադուլ են իրականացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց գործարանի ավտոմատիկայի ծառայության պետ Վաչագան Դարբինյանը:
Նա մանրամասնեց, որ գործադուլն իրականացնում են՝ առաջին հերթին աշխատակիցների անվտանգության խնդիրներից ելնելով:
«Գործադուլին մասնակցում է 150-ից ավել աշխատակից: Երկու անգամ դիմում ենք տնօրինությանը ներկայացրել, որ կատարվում են անօրինական գործողություններ անվտանգության ծառայության կողմից, անհիմն ստուգումներ են իրականացվում, ճնշումներ են գործադրվում, խնդրել ենք՝ մեզ պատասխանեն գրավոր և բանավոր: Ռուս անվտանգության աշխատակիցները գիշեր-ցերեկ հսկում են աշխատակիցների յուրաքանչյուր քայլը, եթե անգամ գործ չի լինում, մի փոքր հանգստանում ենք, ներկայացնում են տնօրինությանը, և աշխատակիցների աշխատավարձերն անհիմն պահում են »,-շեշտեց նա:
Վաչագան Դարբինյանը մանրամասնեց, որ աշխատակիցներին կրճատում են, անօրինական ձևով աշխատանքից զրկում, ով ընդդիմանում է, իրերի մեջ ոսկի պարունակող նյութ են գցում, սպառնում դատարանով հաշվեհարդար տեսնել:
Վաչագան Դարբինյանը նշեց, որ գործարանում իրենց իրավունքները պարբերաբար ոտնահարվում են, այլ խնդիրներով ակցիաներ ևս իրականացրել են:
Գործարանի աշխատակիցները հույսով են, որ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը խնդիրներին ուշադրություն կդարձնի, իրենց բողոքը լսելի կլինի:
Հիշեցնենք, որ Արարատի ոսկու կորզման գործարանը «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանն է պատկանում: «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ «ԳեոՊրոՄայնինգ»-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգին» է պատկանում նաև ձեռնարկություն՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:


















































Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների