Ալվինա Գյուլումյանը ՍԴ աշխատակազմի դեմ դատական հայց է ներկայացրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը ՍԴ աշխատակազմի դեմ դատական հայց է ներկայացրել: Պատճառն այն է, որ ՍԴ-ն սխալ է հաշվարկել տիկին Գյուլումյանի աշխատավարձը՝ արդյունքում վճարելով մոտ 840 հազար դրամ պակաս: Ընդ որում, այս խնդիրը նոր չէ, այլ դեռ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակներից: Ավելին՝ խնդիրը լուծում չի ստացել նաեւ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ եղած ժամանակ եւս:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ալվինա Գյուլումյանը մեկնաբանեց. «Եվրոպական դատարանի իմ աշխատած տարիները չեն համարել դատավորի աշխատանքի ստաժ: Դեռեւս 2014 թվականին էի դիմել, ասել էի՝ հաշվարկեք, չէին արել, ասելով, որ մեր օրենքով դա ստաժ չի համարվում, հետո դատական օրենսգրքում միջազգային դատարաններում աշխատանքը նշվեց, որ համարվում է դատավորի փորձառություն եւ դրա հիման վրա խնդրեցի՝ վերահաշվարկ կատարեն, չկատարեցին, դիմեցի դատարան»:
Նշենք, որ ըստ հայցադիմումի՝ Գյուլումյանին պետք է տրվեր հավելավճար աշխատավարձի՝ 640 հազար դրամի 130 տոկոսի չափով, այն է՝ 840 հազար դրամ, «ՀՀ դատական օրենսգրքի» ուժի մեջ մտնելու պահից՝ այս տարվա ապրիլի 9-ից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը