Արարատ Միրզոյանը՝ ստվերում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեւի թե շատերն են նկատել, որ ի տարբերություն իշխանափոխության առաջին օրերի, վերջին շրջանում չափազանց պասիվ է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա հրապարակային ելույթներ չի ունենում, Ֆեյսբուքում էլ ընդամենը որոշ լինկեր է ժամանակ առ ժամանակ տարածում:
Ավելին, նա չափազանց պասիվ է նաեւ առաջիկա ընտրությունների առումով: Մեզ հասած տեղեկություններով, նման պահվածքի պատճառները մի քանիսն են: Առաջին հերթին, ըստ մեր աղբյուրների, Միրզոյանը որոշակի անհամաձայնություն ունի ավագանու ցուցակի առաջին համարի ընտրության առումով, ինչպես նաեւ կառավարության գործունեության հետ կապված մի քանի հարցերի շուրջ:
Մյուս կողմից, խոսակցություններ կան այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է կոշտ զրույց ունեցել նրա հետ՝ վերջինիս անվան հետ կապված մի քանի սկանդալների (տիկնոջ հետ այց արտասահման, մամուլի քարտուղարի հայտարարություններ, առաջին բորտ եւ այլն), ինչպես նաեւ «վարչապետական հովերի» առումով:
Ըստ այդ տեղեկությունների, վարչապետը կարգադրել է առայժմ ստվերում մնալ՝ չվնասելու թիմի վարկանիշը: Այս առումով պատահական չէր նույն Միրզոյանի «հրաժեշտի» նմանվող գրառումը, ուր խոսում է «սեւացման», ««Նիկոլը լավն ա, թիմը՝ վատը» աշուն–ձմեռ 2018 ակցիայի» մասին եւ հավելում, թե՝ «շարունակելու եմ ջանք չխնայել մեր երազանքների երկրի՝ հզոր, ազատ եւ երջանիկ Հայաստանի կառուցման համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը