Դատավորի ունեցվածքը. նրա դրամական միջոցներն ավելացել են
«Փաստ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 6 000 000 ՀՀ դրամ, 38 000 ԱՄՆ դոլար, 18 000 եվրո: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից:
Տարեվերջում դատավորի դրամական միջոցները ավելացել են՝ 38 000 ԱՄՆ դոլարին ավելացել է եւս 1000–ը:
Դատավորի գույքի վերաբերյալ տվյաներ չկան:
2017 թ. պաշտոնատար անձի եկամուտը կազմել է 7 685 990 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Նշենք, որ 2018 թ. մարտին Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների քվեարկության արդյունքներով ԲԴԽ անդամ էր ընտրվել նաեւ Արմեն Խաչատրյանը: Վերջինս ԲԴԽ անդամ ընտրվեց մարտի 1– ին: Նույն օրը, երբ 10 տարի առաջ՝ 2008թ. մարտի 1–ին, նա Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության հաղորդակը ապամոնտաժելու վերաբերյալ վճիռ էր կայացրել, ինչն էլ նշանակում էր եթերազրկել հեռուստաընկերությունը: Արմեն Խաչատրյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է 2007 թվականից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը