Մոսկվայում 30 օրով կալանավորվեց թալիշական շարժման ամենահայտնի գործիչներից մեկը
Ադրբեջանում բնակվող ամենամեծ ազգային փոքրամասնություններից մեկի` թալիշների շարժման ղեկավարներից Ֆահրոդին Աբոսզոդան առաջիկա 30 օրերը կանցկացնի Մոսկվայի մարզի քննչական մեկուսարաններից մեկում: Նրա կալանավորման մասին հայտնի դարձավ երեկ։ Այս մասին հաղորդում է «Ազատությունը»:
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, սակայն, թալիշ գործիչը ձերբակալվել էր դեռ սեպտեմբերի 6-ին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Սոչիում կայացած հանդիպումից մի քանի օր անց:
Սեպտեմբերի 7-ին արդեն մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքի առաջին ատյանի դատարանը Աբոսզոդայի համար որպես խափանման միջոց ընտրեց մեկամսյա կալանքը:
Ադրբեջանական «Թուրան» գործակալության տեղեկություններով՝ Աբոսզոդային ձերբակալել են Ադրբեջանի իշխանությունների պահանջով. այս տարվա հուլիսի 12-ին նրա դեմ Բաքվում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Աբոսզոդային երկու` ազգամիջյան թշնամանքի հրահրման և պետականության դեմ կոչեր հնչեցնելու մեղադրանք է առաջադրվել:
Ադրբեջանի դատախազությունը Աբոսզոդայի հանդեպ նաև միջպետական հետախուզում էր հայտարարել:
Նա թալիշական շարժման ամենահայտնի գործիչներից է, Բաքվի պետական համալսարանի նախկին այս դասախոսը 90-ականների սկզբին դաշտային հրամանատար Ալիքրամ Հումաթովի հետ միասին ակտիվորեն մասնակցում էր Թալիշ-Մուղանյան ինքնավար հանրապետության ստեղծմանը` հանդիսանալով ինքնահռչակ այդ կազմավորման խորհրդարանի նախագահը:
1994-ին`թալիշական ինքնավարության հռչակման անհաջող փորձից հետո, նա արտագաղթել էր Ռուսաստան, որտեղ շարունակել էր ակտիվ գործունեություն ծավալել Ադրբեջանի իշխանությունների կողմից թալիշների ասիմիլացմանն ուղղված քաղաքականության դեմ:
2002 թվականին Աբոսզոդան Սանկտ-Պետերբուրգում հիմնադրում է «Թալիշ» կոչվող թերթը, հետագա տարիներին մասնակցում թալիշական խնդրին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ 2005-ին Երևանում կազմակերպված Թալիշագիտության առաջին միջազգային համաժողովին:
Նույն 2005-ին Իլհամ Ալիևի կողմից հայտարարված համաներման արդյունքում Աբոսզոդան վերադարձավ Ադրբեջան, սակայն, 2007-ին՝ նոր քրեական գործի հարուցումից հետո, թալիշ գործիչը կրկին լքեց Ադրբեջանը` տեղափոխվելով Ռուսաստան:
2010 թվականին Ռուսաստանի կողմից Աբոսզոդային ժամանակավոր ապաստան տրամադրվեց, իսկ 2014 թվականին` մշտական կեցության իրավունք:
Առաջիկա շաբաթներին Ռուսաստանի իշխանությունները պետք է վերջնական որոշում կայացնեն` արդյո՞ք հարկավոր է բավարարել Աբոսզոդային Ադրբեջան արտահանձնելու Բաքվի պահանջը, թե՞՝ ոչ:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը