Իրանը սխալմամբ հեռարձակել է Պուտինի, Էրդողանի, Ռոհանիի դռնփակ հանդիպումը
Թեհրանում Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման դռնփակ հատվածը սխալմամբ հասանելի է դարձել լրագրողներին, գրում է vz.ru-ն։
«Ծրագրով նախատեսված էր, որ եռակողմ գագաթնաժողովի բացումից հետո առաջնորդները մամուլի համար հայտարարությամբ հանդես կգան, ինչից հետո քննարկումները կանցկացվեն փակ դռների ետևում։ Սակայն պատահեց նման միջոցառումերի համար բացարձակապես զարմանալի բան՝ իրանական կողմը, ամենայն հավանականությամբ փորձի բացակայության պատճառով, ապահովեց ամբողջ նիստի հեռարձակումը»,- գրում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ը։
Լրագրողները հետևել են՝ ինչպես են Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հասան Ռոհանին ու Վլադիմիր Պուտինը փոխզիջումային լուծում գտնում սիրիական Իդլիբի հարցով։
Թուրքիայի առաջնորդն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայտարարության նախագծում բացակայում է Իդլիբում հրադադար հայտարարելու մասին տողը և առաջարկել է ներառել այն։
Պուտինն արձագանքել է ասվածին. «Բանն այն է, որ այստեղ չկան զինված ընդդիմության ներկայացուցիչներ, առավել ևս՝ «Ջեբհաթ ան Նուսրա» ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներից ներկայացուցիչներ։ Մենք չենք կարող ահաբեկիչների անունից ասել, որ նրանք կդադարեցնեն կրակել կամ նռնակներով անօդաչուներ բաց թողնել»։
Թուրքիայի նախագահն առաջարկել է նաև Թեհրանի հռչակագրում ներառել Իդլիբում գտնվող ահաբեկիչներին ուղղված կոչ՝ զենքը վայր դնելու մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան