Գլխավոր դատախազի տեղակալի ունեցվածքը
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի դրամական միջոցները 2017թ. սկզբին կազմել են 53 մլն ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա` 2017թ. տարեկան հայտարարագրից:
2017թ. վերջին դրամական միջոցները կազմել են 51 500 000 ՀՀ դրամ:
Արմեն Հարությունյանի եկամուտների հանրագումարը նշված տարում կազմել է 16 590 899 ՀՀ դրամ: Աշխատավարձից ստացած եկամուտը 2017թ. կազմել է 10 470 899 ՀՀ դրամ: Նա եկամուտներ է ստացել նաեւ վարձակալության դիմաց ստացած վճարից:
Նշված միջոցով ստացած եկամուտները կազմել են 5 400 000 եւ 720 000 ՀՀ դրամ: Իսկ փոխառություններից (վարկեր) ստացված եկամուտը կազմել է 13 551 ԱՄՆ դոլար: Արմեն Հարությունյանը անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել:
Նշենք, որ մինչ այդ Ա. Հարությունյանն աշխատել է Պաշտպանության նախարարությունում, ավելի ուշ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: Դատախազի տեղակալի պաշտոնը նա ստանձնել է 2015 թվականին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը