Զգուշացե՛ք ոչ հայկական կոդերով հեռախոսահամարների զանգերից
Վերջին շրջանում համացանցում բավականին շատացել են ահազանգերն այն մասին, որ մարդիկ տարբեր հեռախոսահամարներից՝ հիմնականում ոչ հայկական կոդերով, զանգեր են ստանում. զանգում են ու անջատում:
Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ այդ զանգերի մեջ վտանգ կա. «Այդ զանգերին պատասխանելու մեջ վտանգ չկա, շատերը կարծում են, թե նույնիսկ զանգեր ստանալիս էլ վտանգ կա, բայց խնդիրը հետ զանգելն է. եթե հետ զանգեք, ձեր հաշվից գումարներ կքաշեն: Կա մեկ այլ տիպի մախինացիա նույնպես, որոնք արդեն չունեն հստակ պատկեր: Դա հեռախոսային մեքենայություններն են, որոնք զանգում են, տարբեր բաներ են հորինում, օրինակ՝ կարող են զանգել ու ասել, որ իրենք բանկից են ու գումար շորթեն: Հայաստանում դա դեռ տարածված չէ, այդպիսի դեպքերը Հայաստանում զանգվածային չեն»:
Հեռախոսահամարներ, որոնցից հաճախ զանգեր են լինում՝ +23677990122, +25797770331, +420910044193, +420910044195 և այլն:
Տարածված խնդիր կա նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Մեսինջերով հիվանդ երեխայի նկար են ուղարկում օգտատերերին և հորդորում տարածել, որի շնորհիվ գումար կփոխանցվի փոքրիկին օգնելու համար: Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ ի տարբերություն վերը նշվածի, այս դեպքում վտանգ չկա. «Մեսինջերով ուղարկված նկարն ուղղակի հիմարություն է, իրականում տակը ոչ մի վտանգավոր բան չկա, բայց ինքը քաղաքային լեգենդ է, որ մի քանի ամիսը մեկ բուծվում է»:
Հարցին՝ այնուամենայնիվ, ո՞րն է նման բաների նպատակը, Սամվել Մարտիրոսյանը նշեց. «Կան դեպքեր, երբ դա արվում է միտումնավոր, որպեսզի ստուգվի նմանատիպ բաների հնարավոր տարածումը, որպեսզի հասարակության զոնդաժ արվի, թե ո՛ր տոկոսն է ներգրավվում ինչ-որ գործողությունների մեջ՝ առանձնապես չխորանալով: Աղբյուրը դժվար է ասել, հիմնականում դա Հայաստանից չէ: Հայաստան շատ դեպքերում ներթափանցվում է հետևյալ կերպ՝ մեկը դրսից տեսնում է, թարգմանում է ու հայերեն տարածում»:
Մոտ մեկ ամիս առաջ էլ մենք անդրադարձել էինք ֆեյք էջերին, որոնք «Ինստագրամ» սոցիալական ցանցում տարբեր օգտատերերի նկարներով կեղծ էջեր էին բացում և նրանց ընկերներին նամակներ գրում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը