Գողերը պատի մեջ անցք են բացել բանկ թալանելու համար, սակայն հայտնվել են բոլորովին այլ վայրում (լուսանկար)
Մեծ Բրիտանիայի Ռոսենդեյլ քաղաքում գողության զավեշտալի փորձ է տեղի ունեցել. գողերը բանկի մասնաճյուղ մտնելու փոխարեն հայտնվել են ապահովագրական գործակալների գրասենյակում։
Ինչպես գրում է life.ru-ն, գողերը մտադիր են եղել թալանել երկու բանկոմատ, ինչի համար էլ կոտրել են բանկի դուռն ու պատը։ Սակայն այստեղ նրանց սպասել է տհաճ անակնկալ․ գողերը հայտնվել են ոչ թե բանկում, այլ հարևան ապահովագրական գործակալների գրասենյակում։ Հասկանալով, որ այլևս ոչինչ անել չեն կարող՝ նրանք սկսել են խուզարկել գրասենյակի տարածքը, սակայն 20 ֆունտ ստեռլինգից բացի ոչինչ չեն գտել։
«Երբ ես առավոտյան գրասենյակ եկա՝ ապշած մնացի»,- պատմել է գրասենյակի տնօրենը, որը վաղ առավոտյան իր աշխատանքային տարածքն ամբողջովին ավերված վիճակում է հայտնաբերել, իսկ պատի մեջ՝ հսկա անցք։
Տնօրենին ուրախացնում է միայն այն, որ գողերը չեն փնտրել տեղեկատվություն գրասենյակի այցելուների մասին ու չեն գողացել եղած տեխնիկան։



















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը