Իսրայելը գաղտնի հովանավորել է սիրիացի ապստամբներին
Իսրայելը գաղտնի զինել և հովանավորել է Սիրիայի հարավում գործող ապստամբ ուժերին, որոնք թույլ չէին տալիս իրանամետ ուժերին և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը դիրքեր գրավել սիրիա-իսրայելական սահմանի մոտակա շրջաններում: Այս մասին գրում է Foreign Policy պարբերականը՝ հղում անելով այդ զորամիավորումների ավելի քան երկու տասնյակ հրամանատարների և զինվորների:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ խոսքն առնվազն 12 խմբավորման մասին է, որոնք զենք և ֆինանսավորում են ստացել վերջին մի քանի տարում: Իսրայելական ուժային կառույցները սպառազինում են փոխանցել երեք կետով, որոնք միավորում են վիճարկելի Գոլանի բարձունքներն ու Սիրիան: Վերջին փոխանցումն իրականացվել է այս տարվա հուլիսին:
Foreign Policy-ի հաշվարկներով՝ յուրաքանչյուր զինվորի ամսական շուրջ 75 դոլարի չափով աշխատավարձ է հատկացվել:
Զորամիավորումները գնդացիրներ, հրացաններ և տրանսպորտային ավտոմեքենաներ էին ստանում:
Նմանօրինակ հաղորդումներ ավելի վաղ հայտնվել էին նաև այլ լրատվամիջոցներում, մասնավորապես՝ Wall Street Journal-ում, որը հղում էր անում սիրիացի զինվորներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան