Արա Մինասյանը դատական նոր հայց է ներկայացրել ընդդեմ առողջապահության նախարարի
«Հրապարակը» գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանը դատական նոր հայց է ներկայացրել ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի: Ըստ հայցի՝ Մինասյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին նախարարի հրամանն ու վերականգնել նախկին աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք «DataLex» դատական տեղեկատվական համակարգից:
Մինասյանի շահերի պաշտպան Վահագն Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Մինասյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ նախարարի հրամանում որեւէ փաստական հիմք կամ օրինական հիմնավորում չկա. անգամ պատշաճ ծանուցում չի արվել, տնօրենը մամուլից է տեղեկացել իրեն աշխատանքից ազատելու՝ նախարարի որոշման մասին: Փաստաբանն ասաց, որ դատական նիստի օրը դեռ նշանակված չէ, միայն հայտնի է, որ գործը մակագրվել է դատավոր Արա Կուբանյանին:
Հիշեցնենք, որ սա Մինասյանի միակ դատական հայցը չէ ընդդեմ առողջապահության նախարարի:
Ավելի վաղ նա մեկ այլ դատական հայց էր ներկայացրել՝ Արսեն Թորոսյանից պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար