«Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել Թուրքիայում կալանքի տակ գտնվող մեր քաղաքացիների ազատ արձակման համար». Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրենք շարունակելու են ջանքեր գործադրել Թուրքիայում կալանքի տակ մնալ շարունակող Գերմանիայի քաղաքացիներին ազատ արձակելու և Գերմանիա վերադարձնելու համար, գրում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը։
Մերկելը նշել է, որ մի քանի քաղաքացիների ազատ արձակման համար իրենք համառ քննարկումներ են ունեցել Թուրքիայի իշխանությունների հետ ու երկարատև բանակցությունների արդյունքում կարողացել որոշակի արդյունքի հասնել։
«Թուրքիայում դեռ բանտում գտնվող Գերմանիայի քաղաքացիներ կան։ Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել նրանց ազատ արձակման համար», - ասել է Մերկելը։
Գերմանիայի կանցլերը շեշտել է, որ Թուրքիայի հետ իրենց երկիրն «առանձնահատուկ կապ» ունի, և ներկայում տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Թուրքիային է՛լ ավելի թուլացնող քայլեր անելը չի բխում իրենց երկրի շահերից։
Հիշեցնենք, որ այս ամիս պաշտոնական այցով Գերմանիա կժամանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան