Թրամփն Ադրբեջանում նոր դեսպան է առաջադրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանում նոր դեսպան է առաջադրել Ամերիկայում դեսպաններն առաջադրվում են նախագահի կողմից և հաստատվում Միացյալ Նահանգների Սենատի կողմից:
Էրլ Լիցենբերգերը ներկայում քաղաքական-ռազմական հարցերով Պետդեպարտամենտի ավագ խորհրդական է: Արտաքին գործերում իր աշխատանքի ընթացքում եղել է Գերմանական Մարշալի ֆոնդի ավագ գիտաշխատող, ապա ՆԱՏՕ-ում ԱՄՆ պատվիրակության ղեկավարի տեղակալ, Աֆղանստանում ՝ ՆԱՏՕ-ի քաղաքացիական ներկայացուցչի տեղակալ, Սերբիայում ՝ ԱՄՆ դեսպանատան պատվիրակության ղեկավարի տեղակալ, ինչպես նաև Ղրղզստանում՝ ԱՄՆ փոխդեսպան:
Նա ունի Միդլբերի համալսարանի բակալավրիատի աստիճան, ինչպես նաև մագիստրոսական կրթություն է ստացել ԱՄՆ բանակի ռազմական քոլեջում: Ստացել է Մաթիլդա Սինքլարի` լեզուների մրցանակ: Խոսում է ֆրանսերեն, ռուսերեն, սերբերեն և բուլղարերեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան