Ազատազրկում կատակի համար
Սաուդյան Արաբիայում կրոնական թեմաներով կատակները ենթակա են 5 տարվա բանտարկության, նշված է թագավորության դատախազության Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Համացանցում էջի ստեղծումն ու տարածումը, որն ուղղված է հասարակական կարգը, կրոնական արժեքները եւ բարոյականության նորմերը ծաղրելուն կամ խափանելուն, կդիտարկվի որպես կիբեռհանցագործություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեղավոր ճանաչվողին կսպառնա մինչեւ 5 տարվա բանտարկություն, ինչպես նաեւ 3 մլն ռիալ չափով տուգանք:
2012 թվականին երկրում կալանավորել էին «Սաուդյան Արաբիայի լիբերալ ցանց» կայքի հիմնադիր Ռաիֆ Բադավիին՝ հոգեւորականությանը եւ թագավորության կրոնական ոստիկանությանը քննադատելու համար: Բլոգերին նաեւ մեղադրում էին իսլամը վիրավորելու, կիբեռհանցագործությունների եւ հորը չենթարկվելու մեջ: Բադավին ներկայումս 10-ամյա բանտարկություն է կրում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան