Արգենտինայի նախկին նախագահին փողերի լվացման գործով հարցաքննության են կանչել
Արգենտինացի դատավոր Սեբաստյան Կասանելիոն սենատոր եւ նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներին հարցաքննության է կանչել փողերի լվացման գործով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է երեքշաբթի Դատական տեղեկատվական կենտրոնի կայքում հրապարակված որոշման մեջ:
Քննության կարծիքով՝ պետության նախկին ղեկավարը մասնակցել է հանցավոր սխեմայի, որը ձեռնարկատեր Լասարո Բաեսին թույլ է տվել լվանալ բյուջեից յուրացված միջոցները: «Հայտարարության հետ կապված՝ կոչ եմ անում այս տարվա սեպտեմբերի 18-ին 10:30-ին Քրիստինա Էլիսաբեթ Ֆերնանդեսին դատարան կանչել ցուցմունքներ տալու»,- նշված է փաստաթղթում:
Ձեռնարկատեր Լասարո Բաեսը, որը սերտորեն կապված է Կիրշների ընտանիքի հետ, արդեն կալանավորված է՝ կապված այս գործով մեղադրանքների հետ: Ֆերնանդես դե Կիրշների եւ նախկին նախագահ Նեստոր Կիրշների կառավարման տարիներին բիզնեսմենի ընկերությունները պետությունից մեծ թվով պայմանագրեր են ստացել: Մեղադրող կողմը պնդում է, որ ձեռնարկատիրոջ ընկերությունների միջոցով փողեր են լվացվել, իսկ նախկին նախագահները կարող էին այդ գործարքներից շահույթ ստանալ: Բաեսն ամբողջությամբ հերքում է իր մեղքը:
Բիզնեսմենի դեմ քննությունը սկսվել է 2013 թվականին: 2016-ի մարտին գործում երեւան էին եկել նոր հանգամանքներ, որոնք վկայել են Բաեսի դեմ: Լրագրողների տրամադրության տակ էր հայտնվել տեսանյութ, որում պատկերված է նրա որդին՝ Մարտին Բաեսը, որը հաշվում է մի քանի միլիոն դոլար ու եվրո:
Ֆերնանդես դե Կիրշները ներկայումս մի քանի դատական գործերի ֆիգուրանտն է: Նրան մեղադրանքներ են առաջադրվել Արգենտինայի Կենտրոնական բանկի մեքենայություններին մասնակցության եւ ահաբեկչական ակտի քննությանը խոչընդոտելու համար: Դրանից բացի, պետության նախկին ղեկավարին կասկածում են ապօրինի հարստացման եւ կոռուպցիայի մեջ: Ինքը Ֆերնանդես դե Կիրշները իրեն քաղաքական հետապնդման զոհ է համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան