Նոր նշանակումներ ԴԱՀԿ-ում
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի հրամաններով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում են հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, արդարադատության կապիտան Գոհար Կուրղինյանը ս/թ սեպտեմբերի 3-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին:
Ծառայության Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Հովհաննիսյանը ս/թ սեպտեմբերի 3-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետի պաշտոնին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Մհեր Խուրշուդյանը ս/թ սեպտեմբերի 4-ից փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետի պաշտոնին, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արթուր Հակոբյանը՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետի պաշտոնին:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի այլ հրամաններով Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Դանիելյանը ս/թ սեպտեմբերի 4-ից փոխադրման կարգով նշանակվել է Արագածոտնի մարզային բաժնի պետի պաշտոնին, իսկ Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հրանտ Աբազյանը՝ Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի պաշտոնին:
Մեկ այլ հրամանով էլ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության գնդապետ Արտակ Մարտիրոսյանը ս/թ սեպտեմբերի 3-ից փոխադրման կարգով նշանակվել է Սյունիքի մարզային բաժնի պետի տեղակալի պաշտոնին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը