Պատրաստակամ ենք Հայաստանին օժանդակել ընտրական բարեփոխումների գործընթացում. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է: Այս մասին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերիի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ԱԺ-ից հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընբթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես բանակցային գործընթացի հիմնական ձեւաչափ:
Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ եւ հույս հայտնել, որ այցը կնպաստի փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը: Օրենսդիր մարմնի ղեկավարը մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության կասեցման առնչությամբ:
Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին՝ ԱԺ նախագահը նշել է, որ ներքաղաքական որոշ հարցերի շուրջ ավելի վաղ մտահոգություններ էր հնչեցրել եւ այդ համատեքստում էլ իր նախաձեռնությամբ հանդիպումներ են կայացել երկրի վարչապետի, նախագահի եւ մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Թոմաս Գրեմինգերի հետ զրույցում Արա Բաբլոյանն ընգծել է, որ խնդիրները պետք է լուծվեն Սահմանադրության գերակայության պահպանմամբ եւ որ լուծումներին ուղղված քաղաքական կոնսենսուսի պետք է գալ համապատասխան քաղաքական քննարկումների մթնոլորտում:
Թոմաս Գրեմինգերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ այցի նպատակն է Հայաստանի հետ հարաբերությունների ու համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Գրեմինգերը նշել է, որ թեեւ ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը, սակայն կազմակերպությունը շարունակելու է բոլոր հնարավոր ձեւերով առաջ մղել Հայաստանի հետ համագործակցությունը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, կարեւորելով Հայաստանի եւ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, նշել է, որ վերջինս պատրաստակամ է Հայաստանին օժանդակել ընտրական բարեփոխումների գործընթացում:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը