Հայ-իրանական առևտուրն աճել է 24 տոկոսով
Ընթացիկ ֆիսկալ տարվա առաջին 4 ամիսներին Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 132.768 տոննա. 54.31 մլն դոլարի առևտրաշրջանառություն է ապահովվել, հաղորդում է Financial Tribune (https://financialtribune.com/articles/economy-domestic-economy/92881/24-growth-in-irans-non-oil-trade-with-armenia): Սա նշանակում է, որ գրանցվել է 24.48% աճ՝ տոննայով և 24.79% արժեքի աճ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին են վկայում Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության հրապարակած տվյալները:
Իրանից Հայաստան ներմուծումը կազմել է 49 մլն դոլար արժողությամբ 131.504 ապրանք. նախորդ տարվա համեմատ գրանցվել է 28.04%-ի աճ:
Այս ժամանակահատվածում Հայաստանն Իրանի արտահանման վերջնակետ հանդիսացող երկրների ցուցակում 25-րդն է եղել: Իրանից Հայաստան հիմնականում ներմուծվել են սարքավորումներ, մոլեկուլյար տեսախցիկներ և պիստակ:
Հայաստանից Իրան է արտահանվել 5.31 մլն դոլար արժողությամբ 1.263 տոննա ապրանք. նախորդ տարվա համեմատ՝ այստեղ գրանցվել է անկում. 68.02%՝ տոննայով և 8.33%՝ արժեքային: Հայաստանն Իրան ապրանք ներմուծող երկրների շարքում 62-րդն է եղել այս 4 ամիսների ընթացքում: Հայաստանից արտահանվող ապրանքների թվում եղել են հիմնականում ոչխար, փոխադրամիջոցներ և դիզելային շարժիչներ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը