Հյուսիս-հարավ մայրուղու որոշ հատված լինելու է վճարովի
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումից հետո որոշ հատված լինելու է վճարովի: Վճարի չափը չի գերազանցի ներկայիս ճանապարհով երթևեկելու դեպքում ծախսված վառելիքի արժեքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:
«Ես հակված եմ, որ այդ ճանապարհը պետք է լինի վճարովի: Վճարովի ճանապարհներ միայն Հայաստանում չեն, բազմաթիվ երկրներում ևս կան այդպիսիները: Կոնկրետ այդ հատվածում ճանապարհի վճարովի լինելն արդարացված է: Այն վճարովի է լինելու բոլորի՝ թե ՀՀ քաղաքացիների, թե օտարերկրացիների համար: Վճարը չի գերազանցելու ներկայիս ճանապարհով երթևեկելու դեպքում ծախսված վառելիքի արժեքը»,-ասաց նախարարը:
Հակոբյանը չկարողացավ ճանապարհի կառուցման ավարտի վերջնաժամկետը նշել, քանի որ դա կախված է միջազգային ֆինանսավորման աղբյուրներից, աշխատանքի տեմպերից և պետության ֆինանսական հնարավորություններից: Հնարավոր է, որ այդ ճանապարհն ավարտվի 5 տարում, հնարավոր է՝ 10-12 տարում: Կոնկրետ ժամանակ ասելը ճիշտ չհամարեց: Օտարման և տարաբնակեցման աշխատանքները գրեթե ավարտվել են, մնացած աշխատանքներն ընթացքի մեջ են:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը