Յուրաքանչյուր կգ ցորենի ու ալյուրի գինը կբարձրանա մոտ 10-15 դրամով
.«Հայկական ժամանակը» գրում է. Վրաստանի տարածքով հացահատիկների փոխադրման նոր կարգը շուտով կմտնի ուժի մեջ։
Հիշեցնենք, որ Վրաստանի տրանսպորտի նախարարի հրամանի համաձայն սեպտեմբերի 15-ից ցորենը եւ ալյուրը Վրաստանի տարածքով պետք է տեղափոխվի նավային եւ երկաթգծային տրանսպորտով։ Ներկայումս Հայաստան ներկրվող ցորենն ու ալյուրը գրեթե ամբողջությամբ ներկրվում է բեռնատար ավտոմեքենաներով այն պարզ պատճառով, որ դա էժան է ստացվում։ Նավերին ու գնացքներին անցնելու դեպքում տեղափոխման գինը որոշակիորեն բարձրանալու է։
Ներկայացնենք հետեւյալ հաշվարկները։ Պարենային ցորենի մեկ տոննան Ռուսաստանի հարավից Հայաստան տեղափոխելիս Երեւանում դրա ինքնարժեքը ներկայումս կազմում է 285-290 դոլար։ Դրանից մոտ 11 հազար ռուբլին, կամ մոտ 162 դոլարը ցորենի գնման գինն է, 74-75 դոլարը տեղափոխման գինը եւ 57 դոլարը՝ ավելացված արժեքի հարկը։ Որքա՞ն կկազմի ցորենի մեկ տոննայի ինքնարժեքը Երեւան հասցնելը նավային եւ երկաթուղային տրանսպորտով։
Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ նույն այդ գնով ցորենը կարող է հասնել մինչեւ Փոթիի նավահանգիստ։ Դրանից հետո առաջացած տրանսպորտային ծախսը կլինի այն լրացուցիչ գումարը, որը կավելանա ցորենի գնի վրա Հայաստան հասցնելու դեպքում։
Օրերս հայտարարվեց, որ հայկական եւ վրացական երկաթուղիների պայմանավորվածությունների համաձայն՝ երկաթուղային տրանսպորտով ցորենը նավահանգստից մինչեւ Երեւան հասցնելու գնի վրա կկիրառվի 52 տոկոսանոց զեղչ։ Այսինքն մեկ տոննայի տեղափոխման գինը կկազմի մոտ 22 դոլար։
Սա իրոք մեծ զեղչ է, սակայն նույնիսկ այս պարագայում դա բերելու է ցորեն գնի բարձրացման։ Սպասվում է, որ յուրաքանչյուր կգ ցորենի ու ալյուրի գինը կբարձրանա մոտ 10-15 դրամով։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը