Փաշինյանի առաջարկով նշանակված դեսպանին հրավիրել են ԱԺ հանդիպման
Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արատակարգ և լիազոր դեսպան նշանակված Արմեն Ղևոնդյանն այսօր կայցելի ՀՀ Ազգային ժողով` հանդիպելու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 4-ին, հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա տեղեկացրեց, որ նման ընթացակարգ է նախատեսում «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն` ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչը նշանակումից հետո կարող է հրավիրվել ՀՀ ԱԺ իրավասու մշտական հանձնաժողով` աշխատանքային քննարկման համար:
«Հանդիպումը կանցնի դռնփակ ռեժիմում, իմ աշխատասենյակում: Կքննարկենք Բելառուսի Հանրապետության հետ կապված որոշ աշխատանքային հարցեր»,- տեղեկացրեց Աշոտյանը:
Ի դեպ, նման հանդիպում, չնայած օրենքի դրույթին, առաջին անգամ է հրավիրվում: Արմեն Ղևոնդյանը դեսպան է նշանակվել օգոստոսի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, որը հաշվի է առել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Ղևոնդյանն այդ պաշտոնում փոխարինել է Օլեգ Եսայանին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը