Փորձել են Աղաբեկյանի անունը կապել Մանվել Գրիգորյանի գործի հետ, խուզարկել են՝ «տուշոնկաներ հայտնաբերելու» նպատակով
«Ժողովուրդը» գրում է. «Սեպտեմբերի 1-ին՝ Արցախի հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձից մեկ օր առաջ, ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսել է կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սկզբում իրավապահները փորձել են Արթուր Աղաբեկյանի անունը կապել գեներալ Մանվել Գրիգորյանի ու նրա դեմ հարուցված քրեական գործի հետ, «տուշոնկաներ հայտնաբերելու» նպատակով խուզարկություն է իրականացվել անգամ Աղաբեկյանին պատկանող ընկերություններում:
ՈՒ սա այն դեպքում, երբ Աղաբեկյանն ու Գրիգորյանը 2015 թ. Ի վեր միմյանց հետ չեն շփվում:
Ավելին, Աղաբեկյանի տանը որևէ «տուշոնկա-զգուշչոնկա» չհայտնաբերելուց հետո որոշվել է ամեն դեպքում նրա դեմ մի բան գտնել:
Ու հիշել են Երևանի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանին, որը տարիներ շարունակ սևեռված հայտարարություններ է արել «Մարտիկ» հիմնադրամում իր կարծիքով տեղի ունեցած չարաշահումների մասին, և, ըստ էության, պատրաստ է ցանկացած պահի իրավապահներին անհրաժեշտ ցուցմունքներ տալ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը