Գնացքների երթեւեկությունը խախտվել է պղնձե մալուխի գողության պատճառով
Նամյուր եւ Բրյուսել քաղաքների միջեւ ուղեւորատար գնացքների երթեւեկության ժամանակացույցը երկուշաբթի օրը խախտվել է մի քանի հարյուր մետրանոց պղնձե մալուխի գողության պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Infrabel երկաթուղային ընկերությունն իր թվիթերյան էջին:
Միջադեպի հետեւանքով գնացքները շարժվում են զգալի ուշացումով Ժեմբլու եւ Օտինյի քաղաքների միջեւ ընկած հատվածում:
Վերջին տարիներին Արեւմտյան Եվրոպայի երկրներում երկաթուղային ճանապարհի երկայնքով տեղադրված պղնձե մալուխների գողության դեպքերի թիվը զգալիորեն աճել է, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում երթեւեկության անվտանգության համար: Երկաթուղային մալուխը գողանում են՝ հետագայում գումարի դիմաց հանձնելու նպատակով, գլխավորապես՝ Արեւելյան Եվրոպայի եւ Արեւմտյան Բալկանների երկրներում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան