Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ասադը հաղթել է պատերազմում
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաղթել է պատերազմում, գրում է Sputnik International-ը:
«Ասադը հաղթել է պատերազմում: Մենք պետք է ընդունենք դա»,- հայտարարել է նախարարը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ նա հաղթել է պատերազմում, սակայն չի հասել խաղաղության հաստատման: Լե Դրիանի կարծիքով՝ խաղաղության հաստատման համար Դամասկոսին «միջազգային միջնորդների մասնակցությամբ քաղաքական լուծում» է հարկավոր:
Ֆրանսիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Դամասկոսը վճռական է տրամադրված Իդլիբ նահանգն ահաբեկիչներից ազատելու հարցում, սակայն անգամ եթե կառավարական զորքերին հաջողվի իրենց վերահսկողության տակ վերցնել այդ տարածքը, միևնույն է դա չի լուծի այն խնդիրները, որոնք կոնֆլիկտի պատճառ են դարձել:
Ժան-Իվ Լե Դրիանի խոսքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկման շրջանակներում Ֆրանսիան կնպաստի սիրիական կոնֆլիկտի խաղաղ լուծմանը:
Սակայն նա միևնույն ժամանակ նաև ընդգծել է, որ արևմտյան կոալիցիան պատրաստ է հարվածել Սիրիային, եթե կառավարությունը որոշի քիմիական զենք կիրառել Իդլիբի խաղաղ բնակչության դեմ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան