Էքստրասենս կատու է վաճառվում
Avito կայքում բրիտանական ցեղի կատվի վաճառքի մասին հայտարարություն է հայտնվել, որը, իբր, էքստրասենս է: Արտասովոր կենդանու համար Քեմերովոյից վաճառողը 5 մլն ռուբլի է խնդրում, հաղորդում է Lenta-ն:
Հայտարարությունում նշվում է, որ կատուն «ուրվականներ եւ ոգիներ» է տեսնում, ինչպես նաեւ հասկանում, արդյո՞ք բնակարանում «չար կամ բարի ուժեր» կան: Բացի այդ, կատվի տիրոջ հավաստմամբ, կենդանին փորձառու էքստրասենսներին կօգնի շփվել հանդերձյալ աշխարհի հետ:
Կատուն 4 տարեկան է: Տերը բացատրել է, որ կենդանուց որոշվել է հրաժարվել, քանի որ բնակարանը, որտեղ ապրում է ընտանիքի հետ, կատվի համար քիչ տեղ կա, եւ նա ստիպված է ամառանոցում ապրել:
Տղամարդու խոսքով՝ կատվի ունակությունները հայտնաբերել են, երբ որոշել են տուն գնել: «Ցանկանում էինք տուն գնել, ավանդույթի համաձայն՝ որոշեցինք առաջինը կատվին ներս թողնել: Իսկ նա ոչ մի դեպքում չցանկացավ մտնել: Հետո հարեւաններից հետաքրքրվեցինք, մեզ ասացին, որ այնտեղ վատ տատիկ է ապրել: Նա այդ ամենը, հավանաբար, զգացել է եւ այդ կերպ մեզ զգուշացրել»,- պարզաբանել է տղամարդը:
Նա նաեւ նշել է, որ կատվի համար նման բարձր գին է պահանջել՝ պոտենցիալ գնորդների ուշադրությունը գրավելու համար, սակայն հավելել է, որ չի առարկի, եթե ինչ-որ մեկը, ամեն դեպքում, ցանկանա նման գումար տալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան