Վրացին փորձել է երիտասարդ աղջկան ճամպրուկով Թուրքիայի տարածք անցկացնել
Թուրք սահմանապահները Վրաստանի 24-ամյա քաղաքացու ճամպրուկում աղջկա են հայտնաբերել, հաղորդում ՝ Գրուզիա Օնլայնը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները: Դեպքը տեղի է ունեցել վրաց-թուրքական սահմանի թուրքական կողմում՝ «Սարպի» մաքսային անցակետում:
Սահմանապահների մոտ կասկած է հարուցել հսկայական սեւ ճամպրուկը, որով Վրաստանի քաղաքացին անցել է անձնագրային եւ մաքսային վերահսկողությունը: Սահմանին նրանից պահանջել են բացել ճամպրուկը եւ դրանում անօրինական ուղեւորուհու գտել:
Պարզվել է՝ նա Ուզբեկստանի 27-ամյա քաղաքացի է: Նա ծրագրել է Թուրքիա ապօրինաբար մուտք գործել, քանի որ նրա մուտքը երկիր արգելված է: Երկուսն էլ ձերբակալված են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան