168.am. Փաշինյան-Պուտին հանդիպման ծանր օրակարգը. հասունացող պայթյուն
168 ժամը գրում է. «Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է ունենալու: Մեր տեղեկություններով, սեպտեմբերի սկզբին նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նույն աղբյուրների փոխանցմամբ, բավական խիստ օրակարգ է սպասվում Նիկոլ Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործ, ՀՀ կառավարության գործողությունների արդյունքում ՀԱԿՊ վարկաբեկման գործընթաց, և այլն: Ամենաուշագրավը, սակայն, ՀԱՊԿ անդամակցության հարցով Ադրբեջանի շուրջ ծավալված խոսակցությունն է լինելու, դեռևս՝ դիտորդի կարգավիճակում:
Փաշինյանի հավաստիացումները հայ-ռուսական փայլուն հարաբերությունների մասին իրականությանն ընդհանրապես չեն համապատասխանում։ Ավելին, հայ-ուսական հարաբերություններն այնպիսի վտանգավոր աստիճանի վատթարացման են հասել, որ ՀՀ իշխանությունները հայտնվել են դժվարին իրավիճակում։ Մի կողմից՝ Ադրբեջանն է ՀԱՊԿ անդամակցության հարցով ակտիվացրել իր գործողությունները, ինչի պատճառով Փաշինյանը փորձում է շողոքորթել ռուսական կողմին՝ համաձայնելով ռազմական մասնագետներով համալրված հայկական զորք ներգրավել Սիրիայում՝ ռուսական դրոշի ներքո, մյուս կողմից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն մուտքն է, որի նկատմամբ ջերմ ընկերական փոխհարաբերությունների մասին, ի դեպ, շեշտել է Վ. Պուտինը՝ Ն. Փաշինյանի հետ զրույցում։
Երեկ էլ Կրեմլի կայքից տեղեկացանք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազանգով շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանին՝ 64-րդ տարեդարձի կապակցությամբ։ «Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին»,- ասված էր հաղորդագրության մեջ։
Այս հաղորդագրությունից հետո, այն էլ՝ Պուտին-Ալիև և Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ, էլ ավելի ցայտնոտային իրավիճակում են հայտնվել ՀՀ իշխանությունները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը»:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը