Ովքեր են անորակ հավի միս ներկրողները
Հայտնի են դարձել վերամշակման համար նախատեսված հավի մսի ներմուծողների եւ իրացնողների անունները: Հիշեցնենք, որ խոսքը «Բրոյլեր հավի թեւ: Վերամշակման համար: Սառեցված» ապրանքի մասին է: («Ռեսուրս» ընկերություն, արտադրող երկիր Ռուսաստան, արտադրված է 04.05.2018):
Բացի այն, որ այս խմբաքանակը մանրածախ վաճառքի մեջ է հայտնվել, դրանում հայտնաբերվել է ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ):
NEWS.am-ի պաշտոնական հարցմանն ի պատասխան Աննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնրել է, որ Հայաստանում «Ռեսուրս-Յուգ» ՍՊԸ-ի հավի մսի ներմուծմամբ զբաղվում են մի քանի ընկերություններ՝ «Ֆելիքս Գրուպ», «Ալեքս Հոլդինգ»,«Գոռ 83», «Սագաս» «Մարկո ֆուդ»:
Վերոնշյալ «Բրոյլեր հավի թեւ: Վերամշակման համար: Սառեցված» (արտադրված է 04.05.2018) ապրանքի խմբաքանակը ներկրվել է «Սագաս» եւ «Մարկո ֆուդ» ընկերությունների կողմից:
Նշված հավի միսը հայտնաբերվել է «Կարեն-5» արտադրական կոոպերատիվի մեծածախ եւ մանրածախ առեւտրի կետում, սակայն ՍԱՊԾ-ն չի բացառում, որ այն վաճառվել է նաեւ այլ մանրածախ օբյեկտներում:
«Կարեն-5»-ում հայտնաբերված հավի սառեցված թեւի խմբաքանակը ոչնչացվել է օգոստոսի 3-ին:
ՍԱՊԾ-ն այցելել է հավի մսի այս խմբաքանակը ներմուծող ընկերություններ: Նշվում է, որ սառեցված հավի թեւերի այս խմբաքանակը նրանց մոտ չի հայտնաբերվել:
Հավելենք, որ անորակ հավի մսի ներմուծողի անունն իմանալու համար NEWS.am-ին ավելի քան մեկ ամիս պահանջվեց: Մանրածախ շուկայում հայտնված վերամշակման համար հավի մսի մասին հոդվածը հրապարակվել էր դեռ հուլիսի 21-ին:
Մի քանի շաբաթ շարունակ ՍԱՊԾ-ից տվայլ հավի մսի ներմուծողի անունն իմանալու թղթակցի փորձերն անարդյունքն էին: Բացի դրանից, ՍԱՊԾ-ի ներկայացուցիչները այս հարցի վերաբերյալ իրարամերժ հայտարարություններով էին հանդես գալիս:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով