Գերմանիայում ցանկանում են վերականգնել Բեռլինյան պատի մի հատվածը
Օգոստոսի 29-ին Գերմանիայի մայրաքաղաքում կվերականգնվի Բեռլինյան պատի մի հատվածը, որը 1961-1989 թվականներին բաժանում էր ԳԴՀ–ն ԳՖՀ–ից։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Հայտնի է, որ արվեստագետների մի խումբ կվերականգնի տխրահռչակ պատի մի հատվածը արթ–նախագծի շրջանակներում, որը սկսվելու է հոկտեմբերի կեսերին և չորս շաբաթ է տևելու։ Արթ–օբյեկտ մուտք գործելու համար այցելուները պետք է վիզա ստանան, որը 15 եվրո կարժենա։ Բացի այդ, նրանք պետք է հրաժարվեն իրենց սմարթֆոններից և դրանց փոխարեն անհատական էքսկուրսիոն երթուղիներով սմարթֆոններ ստանան, որոնք վավերագրական ֆիլմերի դիտում, ինչպես նաև ցուցահանդեսների և համերգների այցելություն կներառեն
Արթ–նախագծի հեղինակների խոսքերով՝ իրենք ցանկանում են, որ այցելուները վերապրեն այլ երկիր ճամփորդությունը և հասկանան, թե ինչ է նշանակում կորցնել ազատության զգացողությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան