Ինչի վրա է ուշադրություն դարձրել Պուտինն իր «Կորտեժ»-ն ընտրելիս
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր համար «Կորտեժ» շարքի լիմուզին ընտրելիս չի խնդրել լրացուցիչ դետալների մասին։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ առևտրաարդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը։
«Եթե խոսենք նախագահի մասին, ապա նա ամեն թիթիզության վրա ամենից քիչն է ուշադրություն դարձնում»,- ասել է Մանտուրովը։
Նրա խոսքով՝ Պուտինին հետաքրքրում են կարևոր դետալները։ «Որպեսզի մեքենան լինի որակյալ և ամոթ չլինի այն իր օտարերկրացի գործընկերներին առաջարկելը»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը մայիսի 7-ին իր երդմնակալության արարողությանը ժամանել էր հենց «Կորտեժ» շարքի լիմուզինով։
«Կորտեժ» նախագիծը պետության առաջին դեմքերի համար նախատեսված լյուքս դասի մեքենաների ընտանիք է։ Ազատ վաճառքում «Կորտեժ» շարքի մեքենաները կհայտնվեն Aurus բրենդի ներքո՝ հաջորդ տարվա սկզբին։ Դրանց մոտավոր արժեքը կսկսվի 10 մլն ռուբլուց սկսած։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան