Մակրոնն իմաստ չի տեսնում շարունակելու Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության անհնարինության մասին հայտարարություններին, գրում է թուրքական «Հյուրրիյեթ»-ը։
Մակրոնը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները հակաեվրոպական ու պանիսլամիստական քաղաքականություն են որդեգրել և որ նման պայմաններում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցելն իմաստ չունի։
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ թուրքական կողմը խոր ափսոսանք է հայտնել Մակրոնի խոսքերի առնչությամբ ու հիշեցրել, որ Թուրքիան ԵՄ-ի հետ բազմակողմանի համագործակցության մեջ է թե՛ ահաբեկչության, թե՛ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի շրջանակում։
Հայտարարության մեջ ասված է, որ Թուրքիան չեղարկել է հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմն ու բռնել նոր բարեփոխումների ուղին։
Թուրքիայի ԱԳՆ-ն նաև ուշադրություն է հրավիրել Մակրոնի կիրառած եզրույթներին՝ կապված իսլամի ու իսլամիստ ծայրահեղականության հետ՝ շեշտելով, որ սխալ են համարում «չարիքը որևէ կրոնի հետ կապելը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան