Մոսկվայում ձերբակալել են ահաբեկչության համար կասկածվող ադրբեջանցու
Մոսկվայի կենտրոնում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, որը կասկածվում է հանցագործությունների շարքի, այդ թվում՝ ահաբեկչության համար: Այդ մասին ТАСС-ին տեղեկացրել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
«Օգոստոսի 28-ին փաստաթղթեր ստուգելու ընթացքում մայրաքաղաքի ոստիկանության գլխավոր վարչության շենքի դիմաց՝ Պետրովկա փողոց, շենք 38 հասցեում, ձերբակալվել է 1964 թվականին ծնված Օրուջև Էլդար Զուբեիր Օղլին: Պարզվել է, որ այդ երկրի իշխանությունները որոնում են նրան հանցագործությունների մի ամբողջ շարքի մեղադրանքով»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ձերբակալվածը ներգրավված է համարվում ահաբեկչության, զենքի ապօրինի վաճառքի, սպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու, կողոպուտի և իշխանության բռնագրավման փորձի մեջ:
Նշվում է, որ Օրուջևի վերաբերյալ նյութերը փոխանցվել են դատախազությանը՝ նրան Ադրբեջան արտահանձնելու հարցը լուծելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան