Հանրային վայրերում ծխողը կտուգանվի 50.000դրամ, ծխախոտային արտադրանքը գովազդողը՝ 800.000
Հանրային վայրերում ծխելու համար կարող է սահմանվել 50 հազար դրամ տուգանք, ծխախոտային արտադրանքի գովազդի համար՝ 800 հազար: Պաշտոնատար անձը կարող է տուգանվել 200 հազար դրամով, եթե իր տարածքում խախտվի ծխախոտի մասին օրենքը, իսկ նա անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել իրավախախտման կանխարգելման համար:
Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀառողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
Հակածխախոտային օրինագիծը դեռևս գտնվում է մշակման փուլում:
«Գործող օրենքում ցանկացած գովազդում՝ ծխախոտի թաքնված գովազդ անելու համար տուգանքը 500 հազար դրամ է, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտումը կրկնելու դեպքում՝ 1 մլն դրամ: Մշակվող ծրագրում սահմանված է նաև, որ 800 հազար դրամը կկրկնապատկվի երկրորդ անգամ խախտելու դեպքում»,- նշեց Նանուշյանը:
Նրա խոսքով՝ նոր օրինագծով ծխելը կարգելվի բոլոր հանրային տարածքներում և հասարակական վայրերում:
2022 թվականից ուժի մեջ կմտնի նաև առնվազն մեկ պատ և տանիք ունեցող տարածքներում ծխելու արգելքը, իսկ բացօթյա սրճարաններում ծխելը դեռ չի արգելվի:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը