ԱՄՆ-ում McDonald's-ի հազարից թունավորման ավելի քան 500 դեպք է գրանցվել
Ավելի քան 500 մարդ թունավորվել է ԱՄՆ- տարբեր հատվածներում գտվող McDonald's-ի արագ սննդի ցանցում վաճառվող սննդի մեջ օգտագործվող հազարից: Այս մասին հինգշաբթի հայտնում է Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«2018 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ McDonald's ռեստորաններում հազար օգտագործած մարդկանց մոտ ցիկլոսպորոզով վարակման, ընդհանուր առմամբ, 507 լաբորատոր հաստատված դեպք է հայտնաբերվել: Վարակումների մասին հայտնել են 15 նահանգներից եւ Նյու Յորք քաղաքից: Հետաքննությունը շարունակվում է, ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը ստուգում է ռոմեն հազարի եւ գազարի մատակարարի եւ առաքման միջոցի մասին տեղեկատվությունը»,- նշվում է զեկույցում:
Վերջին տարիներին Միացյալ Նահանգներում ցիկլսպորոզով վարակման դեպքեր են տեղ գտել, մասնավորապես, որոշ բանջարեղենի եւ ազնվամորու օգտագործումից հետո: Ինչպես նշվել է Իլինոյսի Առողջապահական խորհրդի հայտարարության մեջ, ցիկլոսպորոզը, որպես կանոն, մարդուց մարդ չի փոխանցվում: Դրա ախտանիշները սովորաբար արտահայտվում են վարակվելուց մեկ շաբաթ անց: Դրանց շարքում են փորլուծությունը, թուլությունը, ախորժակի բացակայությունը, ջերմությունն ու սրտխառնոցը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան