ՊԵԿ-ը խուզարկություն է իրականացրել «Մարաթուկ» ընկերությունում. ղեկավարը դրսեւորել է ոչ պատշաճ վարքագիծ
«Մարաթուկ» տուրիստական ընկերությունում խուզարկություն է իրականացվել դատարանի որոշման հիման վրա: Այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ-ը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարուցված քրեական գործի շրջանակում, ընկերություն նախապես խուզարկության է գնացել 6 աշխատակից՝ հետաքննիչներ եւ օպերատիվ հետախուզության վարչության ներկայացուցիչներ: Նրանք ներս են մտել, սահմանված կարգի համաձայն ներկայացել եւ հետաքրքրվել են, թե որտեղ է գտնվում ընկերության տնօրենը:
ՊԵԿ աշխատակիցները տնօրենին ներկայացրել են խուզարկություն իրականացնելու դատարանի որոշման օրինակը:
«Մարաթուկի» ղեկավարը, սակայն, դրսեւորել է ոչ պատշաճ վարքագիծ՝ հայտարարելով, որ չի թողնի խուզարկություն իրականացնել ընկերությունում: Միաժամանակ, նա սպառնալիքներ է հնչեցրել ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ եւ հայտարարել, որ կհրավիրի ԶԼՄ ներկայացուցիչների՝ փորձելով այդ կերպ խոչընդոտել դատարանի որոշմամբ իրականացվելիք օրինական գործողությունները:
ՊԵԿ աշխատակիցները տեսնելով, որ հնարավոր չէ հանդարտեցնել վրդովված տնօրենին եւ իրավիճակն ավելի է լարվում, հետագա բարդությունները կանխելու նպատակով հրավիրել են ՊԵԿ հատուկ ստորաբաժանման աշխատակիցների, որոնք, բնականաբար, զինված չեն եղել: Սակայն վերջիններիս կողմից որեւէ գործողություն չի կատարվել, քանի որ իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել»:
Նշենք, որ ընկերության տնօրեն Զորիկ Վարդանյանը Shamshyan.com-ին հայտնել էր, որ «զենքով-զրահով գործակալություն են ներխուժել ՊԵԿ Քննչական կոմիտեի աշխատակիցներ եւ առանց պատճառաբանության խուզարկություններ են իրականացրել»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը