«Վրաստանն անվտանգ է միգրանտների վերադարձի համար». Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թբիլիսի կատարած այցի ժամանակ ասել է, որ Վրաստանը պետք է համարել «անվտանգ [ծագման] երկիր»։ Մերկելը միաժամանակ նշել է, որ այս քայլը կդժվարացնի Վրաստանի քաղաքացիների՝ Գերմանիայում ապաստան ստանալու գործընթացը։
Օգոստոսի 23-ին Մերկելը նշել է, որ Գերմանիայում ավելացել է ապաստան ստանալ ցանկացող վրացիների թիվը, քանի որ Եվրամիությունը 2017 թվականի մարտին ազատականացված վիզային ռեժիմ սահմանեց Վրաստանի համար՝ շեշտելով՝ թեև վերջին ամիսներին վրացիների հոսքը Գերմանիա դանդաղել է։
«Վրաստանը միանշանակ անվտանգ երկիր է», - ասել է Մերկելը Վրաստանի վարչապետի հետ համատեղ մամլո ասուլիսում։
Վրաստանը անվտանգ ծագման երկիր հայտարարելով՝ իշխանություններին ավելի հեշտ կլինի ապաստան խնդրող վրացիներին հայրենիք վերադարձնել:
Նշենք, որ Վրաստանից Գերմանիայի կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը կուղևորվի Հայաստան, շաբաթ օրն էլ՝ Ադրբեջան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան