Հայաստանը Սոմալի չէ
«Հրապարակը» գրում է․ Անցումային արդարադատության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մտահոգություններ է առաջացրել դատական համակարգի ներկա եւ նախկին ներկայացուցիչների շրջանում: Նրանցից շատերը, սակայն, կաշկանդված են այդ մասին բարձրաձայնելու հարցում:
Դատական համակարգի ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ անցումային արդարադատության մասին մտածելը, ուր մնաց՝ վարչապետի մակարդակով հայտարարելը, հակասում է մի շարք միջազգային ակտերի, որոնց Հայաստանը միացել է: «Անցումային արդարադատություն չի կարող լինել Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում, նման բան անելու դեպքում մեզ ուղղակի կհանեն ԵԽ-ից, չէ՞ որ մենք միացել ենք եվրոպական կոնվենցիային, մի շարք կարեւոր միջազգային իրավական ակտերի, ինչպե՞ս կարող ենք խոսել անցումային արդարադատության մասին: Դա լինում է այն երկրներում, որտեղ ընդհանրապես արդարադատություն, դատական համակարգ գոյություն չունեն, օրինակ՝ հեղափոխություն է եղել, եւ ամբողջը կազմալուծված է, ժամանակավոր դատարաններ են ստեղծում։ Դա բնորոշ է աֆրիկյան երկրներին, Սոմալիի, Ռուանդայի նման երկրներին»,-ասաց մեր աղբյուրը՝ շեշտելով, որ անգամ այդ մասին հայտարարելը կարող է ազդել Հայաստանի միջազգային վարկանիշի վրա:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը