Ամերիկացին անձեռոցիկի շնորհիվ դատարանի միջոցով նախկին գործատուից 1 մլն դոլարի վճարման է հասել
Դալլասի բնակչին հաջողվել է դատարանի միջոցով նախկին գործատուից 1 մլն դոլար ստանալ՝ որպես ապացույց օգտագործելով սովորական անձեռոցիկը, հաղորդում է USA.one-ը: Երեկույթից հետո ընկերության ղեկավարը հենց դրա վրա է իր աշխատաողի հետ աշխատանքի ընդունվելու պայմանագիր ստորագրել:
2015-ին Ջոնաթան Կոլնիակը Bridger Logistics-ի սեփականատեր Ջեյմս Բալենգայի հետ երեկույթի ժամանակ պայմանագիր էր ստորագրել: Տղամարդը պետք է նավթի մատակարարումներով զբաղվող ընկերությանը վաճառքի պատրաստեր: Քանի որ ձեռքի տակ թուղթ չէր եղել, նրանք գործարքը անձեռոցիկի վրա էին ստորագրել: Փաստաթղթում նշվել էր Կոլնիակի աշխատավարձը՝ 100 հազար դոլար եւ վաճառքից հետո Bridger Logistics-ի բաժնետոմսերի 2 տոկոսի չափով պարգեւատրում:
Բալենգի փաստաբանները պնդում էին, որ Կոլնիակի հետ ոչ մի պայմանագիր չեն կնքել, իսկ երեկույթին քննարկել են միայն հնարավոր գործարքի մանրամասները: Դատարանը սակայն չի ընդունել պաշտպանական կողմի փաստարկները եւ անձեռոցիկը բավական օրինական հիմք է համարել 1 մլն դոլարը վճարելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան