ԱՄՆ Պետդեպարտամենտ. Մենք դեմ ենք, որ մեր դաշնակիցներն ու գործընկերները C-400 ձեռք բերեն
ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման կապակցությամբ:
Պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նաուերթը մեկնաբանելով տեղեկությունը, թե 2019-ին С-400-ը կմատակարարվի Թուրքիա, հայտարարել է, որ ԱՄՆ-ն բազմիցս ասել է, որ դեմ է, որ ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցը, հատկապես Թուրքիան, ձեռք բերի այդ համակարգերը . «Դա հակասում է մեր քաղաքականությանը: Բացի այդ, C-400 համակարգերը չեն ինտեգրվում ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգի հետ: Հետեւաբար, մենք ասել ենք, որ դեմ ենք, որ ամբողջ աշխարհում մեր դաշնակիցներն ու գործընկերները ձեռք բերեն C-400», - ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ C-400-ի ձեռքբերման կապակցությամբ, Նաուերթը նշել է. «Մենք արդեն ասել ենք, թե ինչը կարող է պատժամիջոցների կիրառմանը հանգեցնել աշխարհի երկրների եւ հաստատությունների նկատմամբ»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim