Երևանի ավագանու նիստի միջադեպի հարցով ՄԻՊ-ը դիմել է Դատախազություն
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով, այս մասին տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:
Ստացվել է պարզաբանում այն մասին, որ արդեն իսկ իրականացվում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում:
Այս մասին գրավոր տեղեկացվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Քրեական վարույթի հարց է բարձրացվել նաև միջադեպի ընթացքում Երևանի ավագանու նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագած ապակյա տարաներով կոյուղաջուր բերեցին և ցանկանում էին հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պարզաբանելով, որ դա ուղարկել են Երևանի Նուբարաշեն համայնքի բնակիչները, ովքեր երկար ժամանակ ստիպված են շնչել կոյուղու գարշահոտությունը, քանի որ քաղաքապետարանը չի նորոգում «Նուբարաշեն» ՔԿՀ–ի վնասված կոյուղին։ Այնուհետև «Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամների միջև ծեծկռտուք սկսվեց:
Նշենք, որ երեկ ավելի ուշ Երևանի քաղաքապետարանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել հային, երևանցուն և բանական մարդուն ոչ վայել արարք։
«Չփորձելով իրավական գնահատական տալ ակնհայտ նախապատրաստված այդ արարքին, ինչպես նաև նիստին մասնակից ավագանու այլ անդամների և աշխատակազմի ներկայացուցիչների առողջությանը հասցված վնասին, Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման արարքն ու վարքագիծը թե՛ Երևանի քաղաքապետարանի շենքում, թե՛ Երևան քաղաքում, թե՛, առհասարակ, որի արդյունքում վնաս կարող է հասցվել յուրաքանչյուր երևանցուն»,– ասվում էր հայտարարությունում:


















































Տարոն Մարգարյանը դիմել է երեւանցիներին եւ ակնկալել ներողամտություն
Տարոն Մարգարյանի տունը չի խուզարկվել, Մարգարյանը դեռևս չի հարցաքննվել
Տարոն Մարգարյանի գլխին ամպեր են կուտակվում
Հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են ԱԱԾ-ին. վարչապետի օգնականը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին
Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց (Ուղիղ)
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
ՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր