TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը
TRIPP նախագիծը Հայաստանի համար նախևառաջ անվտանգային նշանակություն ունի, իսկ դրա ձևավորումը նպաստել է Հարավային Կովկասում ԱՄՆ ռազմավարական շահերի ամրապնդմանը։
Այսօր մեդիա կենտրոնում հավիրված ասուլիսին հայտարարել է Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր և վերլուծաբան Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով նախագծի աշխարհաքաղաքական ազդեցությանը, Հայաստանի շահերին և տարածաշրջանային ուժերի հարաբերակցությանը։
Պետրոսյանի խոսքով՝ 2025 թվականին հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը առաջ չէր ընթանում։ Ադրբեջանական կողմը որպես պատրվակ նշում էր, որ Հայաստանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և չի տրամադրում Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը։ Այդ շրջանում հաճախ էր շրջանառվում նաև «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը։
Վերլուծաբանը հիշեցրց նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, ըստ որի՝ ամերիկյան դիվանագիտության միջոցով 2025 թվականի գարնանը կանխվել էր Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։ Այս իրադարձությունների համատեքստում ձևավորվեց TRIPP նախագիծը, որից հետո, Պետրոսյանի գնահատմամբ, Հայաստանի նկատմամբ անվտանգային սպառնալիքը նկատելիորեն նվազեց։ «Ամբողջովին չվերացավ, բայց օգոստոսի 7-ի համեմատությամբ օգոստոսի 9-ի առավոտյան Հայաստանն ավելի անվտանգ էր»,- նշել է նա։ Պետրոսյանի խոսքով՝ նախագծի շուրջ քննարկումներում հետագայում ավելի մեծ տեղ զբաղեցրին նաև Հայաստանի համար դրա տնտեսական հնարավորությունները։ Սակայն, նրա գնահատմամբ, TRIPP-ի կարևոր արդյունքներից մեկը աշխարհաքաղաքական փոփոխությունն է․ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում ձեռք է բերել ռազմավարական շահ։
Եթե նախկինում խոսվում էր տարածաշրջանում ամերիկյան կարևոր, բայց ոչ կենսական շահերի մասին, ապա այժմ, վերլուծաբանի խոսքով, ԱՄՆ իշխանություններն ու փորձագիտական համայնքն ընդունում են, որ Հարավային Կովկասն ունի ռազմավարական նշանակություն Վաշինգտոնի համար։ Նա նաև նշել է, որ TRIPP-ի շուրջ պայմանավորվածություններից հետո նկատելի է դարձել ամերիկյան կողմի ներգրավվածությունը այլ նախագծերում, այդ թվում՝ արհեստական բանականության և Firebird-ի ուղղություններով։
Տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում Պետրոսյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի դերին։ Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ճանապարհի անվտանգային ապահովման հարցը պետք է գտնվե րռուսական կողմի պատասխանատվության ներքո, սակայն դա տեղի չունեցավ։ Վերլուծաբանի գնահատմամբ՝ ստեղծված գործընթացը Ռուսաստանի համար այնքան էլ ցանկալի զարգացում չէր։
Իրանի շահերն ու TRIPP-ի այլընտրանքները
Անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը՝ Պետրոսյանը նշել է, որ նախագիծը պետք է նախևառաջ գնահատել Հայաստանի շահերի տեսանկյունից՝ հասկանալու համար, թե ինչ է այն տվել Հայաստանին։
Նրա խոսքով՝ Հայաստանը չուներ այնպիսի հնարավորություն, որի դեպքում կարող էր ադրբեջանական, ռուսական և թուրքական կողմերի հետ համաձայնության գալ ճանապարհի այնպիսի տարբերակի շուրջ, որը միաժամանակ ընդունելի կլիներ և՛ Հայաստանի, և՛ Իրանի համար։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ հնարավոր այլընտրանքային սցենարներից մեկը կարող էր լինել Ադրբեջանի կողմից ճանապարհը ռազմական ուժով վերահսկողության տակ վերցնելու փորձը։ Նման մտավախություն և ռիսկ կար, իսկ այդ զարգացումը Իրանի համար ավելի անբարենպաստ կլիներ։
Պետրոսյանի խոսքով՝ Իրանը մշտապես փորձել է իր հյուսիսային հատվածում հավասարակշռել թուրքական ազդեցությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Այս համատեքստում Հայաստանը Իրանի համար կարևոր կապող օղակ է դեպի աշխարհի այլ հատվածներ։ Նա կարծում է, որ իրանական կողմը նույնպես գիտակցում է ստեղծված իրավիճակը։ Որպես օրինակ՝ Պետրոսյանը հիշեցրել է Իրանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ հայկական կողմը հավաստիացրել է, որ TRIPP նախագծի հետ կապված խնդիրներ չունի։ Նրա խոսքով՝ Իրանը նման դիրքորոշում հայտնել է մի քանի անգամ։
Միաժամանակ վերլուծաբանը նշել է, որ Իրանում իշխանությունը միակենտրոն չէ․ երկրում կան քաղաքացիական և հոգևոր իշխանություններ, որոնց մոտեցումները կարող են տարբեր լինել։ Այդուհանդերձ, նրա գնահատմամբ՝ քաղաքացիական իշխանությունների շրջանում նախագծի վերաբերյալ ընկալում կա։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջ
Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)