Ռեալից բացի, դեռևս որևէ թիմի չի հաջողվել երեք անգամ անընդմեջ նվաճել եվրոպական գլխավոր ակումբային գավաթը
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է ֆրանսիական ՊՍԺ-ն, որին առաջին տեղում են դասել հարցված 17 փորձագետներից 15-ը։ Մասնագետներն իրենց ընտրությունը հիմնավորել են նրանով, որ Չեմպիոնների լիգայի գործող կրկնակի հաղթողը հաղթել է լիգայի փուլի բոլոր չորս հանդիպումները՝ խփելով 20 գոլ և առավելության հասնելով «Մանչեսթեր Սիթիի» ու «Բարսելոնայի» նկատմամբ։ Այժմ փարիզյան ակումբը հավակնում է երրորդ անընդմեջ տիտղոսին. Մադրիդի «Ռեալից» բացի, դեռևս որևէ թիմի չի հաջողվել երեք անգամ անընդմեջ նվաճել եվրոպական գլխավոր ակումբային գավաթը։
ESPN-ի վարկածով՝ մրցաշարի գլխավոր ֆավորիտների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
- ՊՍԺ
- «Բարսելոնա»
- «Արսենալ»
- «Ռեալ Մադրիդ»
- «Բավարիա»
- «Մանչեսթեր Սիթի»
- «Լիվերպուլ»,
- «Կոմո»
- «Ինտեր»
- «Ատլետիկո Մադրիդ»
Լավագույն տասնյակից դուրս փորձագետների քվեներին են արժանացել նաև Դորտմունդի «Բորուսիան», «Ռոման», «Ասթոն Վիլան», Լիսաբոնի «Սպորտինգը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 24-ին և 25-ին։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջ
Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)