Իսլանդիայում հարցվածների 71%-ը տանը հիմնականում օգտագործում է Smart TV
Իռլանդիան պետք է նախապատրաստվի այն իրավիճակին, երբ թվային եթերային հեռուստատեսության ծառայությունները կրճատվեն կամ անջատվեն, հայտարարել է այս երկրի կապի կարգավորող ComReg-ը` նշելով, որ պետք է որոշվի, թե այդ դեպքում հանրային ծառայությունների հեռարձակման լրատվամիջոցները ինչպես պետք է հասանելի լինեն հեռուստադիտողին։
Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի Հանրային ռադիոյին տրամադրած տեղեկության մեջ նշված է, որ ComReg-ը հոկտեմբերի 15-ին հրապարակել է «Թվային եթերային հեռուստատեսությունը եւ 700 ՄՀց-ից ցածր հաճախականությունների տիրույթի երկարաժամկետ օգտագործման ապագան» վերնագրով տեղեկատվական ծանուցումը։
«Հեռուստատեսության սպառումն ավելի ու ավելի է տեղափոխվում առցանց հարթակներ, ինչին նպաստում են գիգաբիթային արագությամբ լայնաշերտ ինտերնետի հասանելիության ընդլայնումը եւ ինտերնետի վրա հիմնված հեռուստատեսային ու հոսքային ծառայությունների օգտագործման աճը»,- հայտարարել է ComReg-ը։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Իսլանդիայում հարցվածների 71%-ը տանը հիմնականում օգտագործում է Smart TV-ի (խելացի հեռուստացույց), սովորական հեռուստացույցից օգտվում է միայն 18%-ը։ Նոթբուքներից եւ սմարթֆոններից օգտվում է հարցվածների 5-ական տոկոսը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում (տեսանյութ)