Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ոսկե գնդակ-2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի London Palladium թատրոնում Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս Ես չքնեցի, բայց փոխարենը հաղթեցի նրանց թիմին Հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր (տեսանյութ) «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է փայլուն արդյունք Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Վայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են Վերնաշեն գյուղի բնակչի մեքենան գողացած տղամարդուն Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը Երկուստեք կարևորվել են Երևանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները «Քաղաքային կենսաբազմազանության գոտու» վաղվա՝ հոկտեմբերի 27-ի ծրագրին։ Երևանի 2750-ամյակի այգի Երևանի խանութներում հայտնաբերվել են վարչական իրավախախտման դեպքեր (տեսանյութ)

Ոսկե գնդակ-2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի London Palladium թատրոնումԱրարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնասԵս չքնեցի, բայց փոխարենը հաղթեցի նրանց թիմինՀունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր (տեսանյութ)«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքըՀայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է փայլուն արդյունքԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են Վերնաշեն գյուղի բնակչի մեքենան գողացած տղամարդունՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարելՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհըԵրկուստեք կարևորվել են Երևանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները«Քաղաքային կենսաբազմազանության գոտու» վաղվա՝ հոկտեմբերի 27-ի ծրագրին։ Երևանի 2750-ամյակի այգի Երևանի խանութներում հայտնաբերվել են վարչական իրավախախտման դեպքեր (տեսանյութ)Կարեն Ասլանյանը ԱԱ եզրափակչում է (տեսանյութ)Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. ԱվինյանՕպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահըԳեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, իսկ քարերը՝ թափվելԱրմավիրի դատարանից կալանավոր է փախելԻնչ է փոխվելու Արցախից տեղահանվածների բնակապահովման ծրագրում. նախարարը մանրամասնել է (տեսանյութ)Երթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե ՍարգսյանDeepal-ը վրաերթի է ենթարկել տատին ու թոռանը, ապա բախվել կայանված Mercedes-ին, վերջինա էլ՝ Nissan Tiida-ինԻնչպես են աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանի դուստրերը հուզվում եւ ուրախանում հայրիկի հաղթանակով (տեսանյութ)Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի ենթադրում ռազմական գործողությունների դադարեցում. ՊեսկովԷրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտովԱրփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպինՔաղաքային կառավարումը բնության և կլիմայի ոլորտումԱռկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծՆԳ նախարարը մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովինԵրգը հանուն առողջ սերնդիՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդիՆրանից ավելի շատ գոլեր խփել են միայն Ռոնալդուն և ԲենզեմանՍա հրաշալի հանդիպում էր և փառահեղ հաղթանակՌեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր ՖլիկՈւկրաինայի հարվածները չեն ազդել համաշխարհային գների վրաՀնդկաստանը դարձել է պրիմատների ապօրինի առևտրի կարևոր ուղղություններից մեկըԵրևանում և շրջանների մեծ մասում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրևՀՀ ԱԳՄԱ նախարարի բացման խոսքը COP17-ի «Բիզնես և կենսաբազմազանություն» խորագրով ֆորումին (տեսանյութ)Արձանագրվել է ընտրակաշառքի մեկ դեպք․ ՆԳ նախարարԵրկու անձնագրերն իրար հետ բովանդակային որևէ աղերս չունենՌուսաստանից ժամանած քաղաքացիների շրջանում ձերբակալություններ են եղել․ Արփինե ՍարգսյանՆարեի առաջին հարցազրույցը մանկական Եվրատեսիլում հաղթելուց հետո (տեսանյութ)ԿԳՄՍՆ հերթական գործակարգավարական խորհրդակցություն Դրական եզրակացություն՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական փաթեթինԱրսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբԲնակարանային գողությամբ զբաղվող մեծաթիվ խմբեր ենք բացահայտել. ՆԳ նախարարՄեր երեք ըմբիշներն էլ դուրս եկան քառորդ եզրափակիչՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ 26.10.2026 (տեսանյութ)Սիսիան համայնքի Մայիսի 28 զբոսայգում գտնվող 13-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱրսեն Սաֆարյանի եւ դստեր հուզիչ պարը (տեսանյութ)Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված ադրբեջանցին վերադարձվել է. ԱԱԾ
Մշակույթ

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ստեղծվում է մշակութային նոր հարթակ. նախկին «Օպերա ակումբի» տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը։

Համերգասրահի խորհրդանշական բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակի օրը։

Այս իրադարձությանն ընդառաջ Օպերային թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը: Բանախոսները ներկայացրել են նոր համերգասրահի ստեղծման նախաձեռնությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։

Նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է, որ պետության ջանքերի շնորհիվ Օպերայի տարածքում գործող նախկին «Օպերա ակումբի» 1050 մ² տարածքը վերադարձվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին։ Այդ  տարածքում գործելու է համերգային հարթակ՝ բացառապես ստեղծագործական նպատակների իրականացման համար։ Նորաբաց համերգասրահը նախատեսված է կամերային համերգների, մանկական օպերային և բալետային ներկայացումների, ինչպես նաև մշակութային բազմաբնույթ միջոցառումների համար՝ դառնալով արվեստի և հանդիսատեսի հանդիպման նոր հարթակ։

«Օպերային թատրոնն իր շենքում այլևս չունի այնպիսի հարմարավետ տարածք, որը չի օգտագործվում ստեղծագործական լուրջ նախագծերի համար։ Ամռանն Օպերայի տանիքում տեղի ունեցող համերգները մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար լավագույն ժամանցի վայրերից են:  Օպերայի հիմնական բեմը հետխորհրդային ողջ ժամանակաշրջանում այսօր ամենախիտ ծանրաբեռնվածությունն ունի: Վստահ եմ, որ այս նոր տարածքն էլ կդառնա շատ հետաքրքիր, այլընտրանքային մշակութային տարածք: Օպերային թատրոնն իր ամբողջ ծավալով, ներուժով ու ծրագրերով շարունակում է լինել մեր մշակութային կյանքի ամենաբաբախող հատվածներից մեկը: Ընդամենը մեկ ամսից քիչ ավելի է, որ տարածքի վերադարձի վերաբերյալ վերջնական որոշումը հաստատվել է, և արդեն այստեղ պլանավորված են հետաքրքիր ձևաչափերով տարբեր միջոցառումներ, համերգային ծրագրեր և այլն: Այստեղ ելույթ կունենան նաև երիտասարդ ստեղծագործողները, և շատ կարևոր է, որպեսզի մեր ինքնազբաղ արտիստները ևս հնարավորություն ունենան օգտվելու այս հարթակից։ Վստահ եմ, որ նորաբաց այս տարածքն ամենագործող և հանդիսատեսով լեցուն տարածքներից մեկը կլինի երևանյան մշակութային կյանքում»,- նշել է Տիգրան Վիրաբյանը և շնորհակալություն հայտնել թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանին նախաձեռնության համար:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի նշմամբ՝ Կառավարության աջակցությամբ տարածքը վերջնականապես վերադարձվել է Օպերային թատրոնին. «Սա օպերային թատրոնի սեփականությունն է. որոշել ենք, որ այս տարածքը պետք է դառնա համերգասրահ, ինչպես նաև մանուկների համար թատերաբեմ: Պատրաստվում ենք փոքրիկ հանդիսատեսի համար բալետային և օպերային ներկայացումներ խաղալ, որպեսզի կարողանանք երեխաներին ներկայացնել հետաքրքիր բեմադրություններ, սովորեցնել թատրոն հաճախելու գործընթացը՝ տոմս գնելուց մինչև ներկայացում։ Այս միջոցառումների շարքը կնպաստի նոր սերնդի գեղագիտական դաստիարակությանը և, ընդհանրապես, թատերական կյանքի ապահովմանն ու շարունակական զարգացմանը: Տարածքի վերանորոգումները դեռ շարունակվում են, և այդ ընթացքում տեղի կունենան համերգներ և ներկայացումներ: Փետրվարին մենք արդեն կունենանք լիարժեք նոր աթոռներով հագեցած համերգասրահ՝ գեղեցիկ լուծումներով։ Շնորհակալություն եմ հայտնում Կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը, որ տարածքը վերադարձվեց Օպերայի և բալետի թատրոնին»:

Կարեն Դուրգարյանի նշմամբ՝  տարածքի գործարկման մեկնարկը կտրվի նոյեմբերի 1-ին՝ ի հիշատակ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակի։ Դաշնակահար Հայկ Մելիքյանը կկատարի Ա. Սպենդիարյանի և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: