ԱՄՆ-ն քննարկում է Իրանի դեմ հզոր ոչ միջուկային ավիառումբ օգտագործելու հնարավորությունը
ԱՄՆ-ն մշակել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին և միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագրեր՝ օգտագործելով իր զինանոցում առկա ամենահզոր ոչ միջուկային ավիառումբերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ն քննարկում է GBU-43/B ռումբն Իրանի դեմ կիրառելու հնարավորությունը, եթե Թրամփը հրաման տա վերսկսել ռազմական գործողությունները միջանկյալ ընտրությունից առաջ կամ հետո։
Պաշտոնյաները կարծում են, որ GBU-43/B մեծ հզորությամբ ռումբի օգտագործումը կարող է հանգեցնել ներկայիս հակամարտության զգալի էսկալացիային այն ժամանակ, երբ ակտիվ ռազմական գործողությունները նվազել են։
Ռազմական ծրագրերի քննարկման ընթացքին ծանոթ աղբյուրները CNN-ին հայտնել են, որ ռումբի օգտագործումը, հավանաբար, չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր ռազմավարական նպատակներին, այդ թվում՝ Իրանի միջուկային կարողությունների ոչնչացմանը։
Նրանց խոսքով՝ չնայած այդ ռումբը կարող է ոչնչացնել ինը քաղաքային թաղամասին համարժեք տարածք, այն չունի բավարար թափանցելիություն, որպեսզի ոչնչացնի այնպիսի թիրախներ, ինչպիսիք են Պիկաքս լեռան տարածքում գտնվողները, որոնք ենթադրաբար պաշտպանված են գրանիտի հաստ շերտերով:
Աղբյուրները նշում են, որ GBU-43/B-ի օգտագործումը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ հարվածի գոտում, բայց, ամենայն հավանականությամբ՝ միայն մակերեսային։ Բացի այդ, ռումբի պայթյունի հետևանքով զոհեր կլինեն քաղաքացիական բնակչության շրջանում, հատկապես եթե թիրախավորվեն բնակեցված տարածքների կամ քաղաքացիական օբյեկտների մոտ գտնվող իրանական ենթակառուցվածքները։
Այնուամենայնիվ, ըստ աղբյուրների, Թրամփը կարող է որոշել օգտագործել ռումբը որպես հոգեբանական զենք այն իրավիճակում, երբ իրանական ռեժիմը կոշտ դիրքորոշում է ընդունում և պատրաստ չէ զիջել դիվանագիտական պահանջներին։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Առանց տեղումների եղանակ
ԱՄՆ Պետդեպարտամենտը նոր սահմանափակումներ է սահմանել Սաուդյան Արաբիայում ամերիկացի դիվանագետների համա...
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Որոշակի քաղաքականություն վարելով՝ NO2-ի պարունակությունը նվազեցնել
Քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնություն․ Հայաստանն այսօր 4 մասնակից ունի