Անկարա-Բաքու հարաբերություններում վերջերս նկատվող լարվածության ֆոնին հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարը և Ադրբեջանի նախագահը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հաքան Ֆիդանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումների վերաբերյալ։
Ֆիդանին ընդունել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Օրակարգում են եղել երկու երկրի հարաբերությունները, նաև փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր։
Օրերս Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր պահանջների դեմ բողոքի ակցիաներ էին, Բաքվի որոշ դպրոցներում հիջաբով աշակերտուհիներին թույլ չէին տվել մասնակցել դասերին, ինչից հետո մյուս աշակերտները հրաժարվել էին հաճախել դպրոց:
Ցույցեր էին անցկացվել նաև Թուրքիայում, բողոքի ակցիայի մասնակիցները դատապարտել էին Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը, նաև Իսրայելի հետ սերտ հարաբերությունները: Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալն էլ անընդունելի էր որակել գլխաշոր կրող աշակերտուհիների՝ կրթություն ստանալու իրավունքի սահմանափակումը։
Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը կոչ է արել թուրքական կողմին՝ չմիջամտել երկրի ներքին գործերին: Բաքվից նաև հայտարարել են, որ հանրապետության վրա հիբրիդային լայնածավալ հարձակում է իրականացվում բարեկամ և հարևան երկրների տարածքից: Թե որ երկրների մասին է խոսքը, չի հստակեցվում:


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Առանց տեղումների եղանակ
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Որոշակի քաղաքականություն վարելով՝ NO2-ի պարունակությունը նվազեցնել
Քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում. քաղաքապետ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնություն․ Հայաստանն այսօր 4 մասնակից ունի